Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ի վերջո՝ ինչու՞ վիրահատվեց Անջելինա Ջոլին. oncology.am

Ի վերջո՝ ինչու՞ վիրահատվեց Անջելինա Ջոլին. oncology.am

Հանրահայտ գեղեցկուհի, դերասանուհի Անջելինա Ջոլիի անունը հաճախ է լսվում, սակայն հատկապես վերջին իրադարձություններից հետո նրան դեռ երկար  կհիշեն:


Ինչպես շատերիս հայտնի է, մոտ մեկ տարի առաջ դերասանուհին ինքնակամ հեռացրել էր կրծքագեղձերը: New York Times-ին տված իր հայտնի «Իմ բժշկական ընտրությունը» հարցազրույցում նա ասել է, որ դա արել է կանխարգելիչ նպատակով:


Շտապեմ տեղեկացնել, որ կանխարգելիչ երկկողմանի մաստէկտոմիան նախատեսում է կրծքագեղձի ենթամաշկային հեռացում: Այսինքն՝ պահպանվում են և՛ մաշկը, և՛ պտուկը, իսկ վիրահատության ընթացքում կրծքագեղձի փոխարեն տեղադրվում են սիլիկոնե իմպլանտներ: Էսթետիկորեն կրծքագեղձը չի տուժում, դեռ ավելին...


Եկենք պարզաբանենք. 5-10% դեպքերում կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի պատճառ է BRCA-1 (1-7%) և BRCA-2 (1-3%) գեների մուտացիան: Պարզվում է, որ Ջոլիի մայրը տառապել է կրծքագեղձի քաղցկեղով, ով ստիպել է Անջելինային ստուգվել, ինչի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է BRCA-1 գենի մուտացիա, որը, ըստ իր բժիշկների, բարձրացնում է Ջոլիի մոտ իր կյանքի ընթացքում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը մինչև 87%, իսկ ձվարաններինը՝ 50%: Իհարկե, գրականությունում այս թվերը մի փոքր ավելի համեստ են:

 


Ջոլիին որոշում է գնալ այդ վիրահատությանը և մտածում է հետագայում ձվարանների հեռացման մասին: Կարծիքներն այս ամենի մասին շատ իրարամերժ են, բայց այն, որ Անջելինա Ջոլիի անձն իր այս քայլով կրկին օգնեց հանրությանը խոսել կրծքագեղձի քաղցկեղի խնդրի մասին, փաստ է:


Բացի բժշկական տեսանկյունից, բուժման այս մոտեցումն ունի նաև իրավական կողմ, այն էլ ԱՄՆ-ի նման երկրում, որտեղ պացիենտը հիվանդանալուց հետո կարող է մեղադրել բժշկին՝ խնդիրը ոչ պատշաճ աստիճանի ներկայացնելու մեջ:


Վերջում կրկին հիշեցնեմ, որ կրծքագեղձի քաղցկեղի միայն 5-10% դեպքերն են առաջանում ժառանգական նախատրամադրվածությամբ պայմանավորված՝ վերը նշված գեների աշխատանքի խափանման հետևանքով:


Ունենալ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ հարազատ՝ ուշադրության արժանի փաստ է, սակայն դա դեռ չի նշանակում լինել 5-10%-ի մեջ: Դա պարզվում է միայն արյան հատուկ հետազոտության ճանապարհով:

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ